Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյումրիում հրազենային վնասվածքից երկու անձ է զոհվել

Կարևոր լուրեր Հասարակություն
krakoc

Մայիսի 17-ին՝ ժամը 17:15-ին, «Գյումրի» բժշկական կենտրոն են տեղափոխվել հրազենային վնասվածքներից տուժած երկու քաղաքացի: Նրանք Գյումրու բնակիչներ Վարդան Կ.-ն եւ Թելման Կ.-ն են: Բժշկական կենտրոնում հաստատվել է նրանց կլինիկական մահը: Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանի փոխանցմամբ, հարուցվել է քրեական գործ՝ Քր. օրենսգրքի 104 եւ 235 հոդվածների հատկանիշներով: Ըստ նախնական տեղեկությունների՝ սպանվածները հորեղբոր որդիներ են: