Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր Առաջաձոր գյուղի մոտակա սարում օտարերկրյա քաղաքացիներ էին կորել. Նրանց գտել են

Պաշտոնական
3554c8_b

Մայիսի 17-ին, ժամը 17:22-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի մոտակայքում օտարերկրյա քաղաքացիները կորել են, տրամադրել են GPS համակարգով ստացված կոորդինատները. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ օտարերկրյա քաղաքացիները գտնվում են Նոր Առաջաձոր գյուղի մոտակա սարում: Ժամը 20:23-ին որոնողական աշխատանքների արդյունքում Դավիթ Բեկի ջրամբարի մոտակա անտառում փրկարարները հայտնաբերել են ցեխակույտում արգելափակված «Toyota 4Runner» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ալեքսանդր Բյուն, ծնված 1994 թ.), և ուղևորներին՝ Վելինա Փիչին (ծնված 1993 թ.), Վելինե Էքսշտայնին (ծնված 1991 թ.) և Մաքսիմիլա Օլիին (ծնված 1992 թ.): Օտարերկրացիները Գերմանիայի քաղաքացիներ են: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: