Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Gazzetta dello Sport. Բուֆոնը կարող է տեղափոխվել «Ռեալ»

Սպորտ
sport-bufon

«Յուվենթուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը, որը 17 տարի հավատարմորեն ծառայել է թուրինյան ակումբին, մի քանի օր առաջ հայտարարել էր, որ ավարտելու է ելույթը մեծ ֆուտբոլում: Մասնավորապես, այսօր կայացած մամուլի ասուլիսում դարպասապահը հայտարարել է, որ մայիսի 19-ին Իտալիայի առաջնության վերջին տուրի «Վերոնայի» հետ խաղում անցկացնելու է իր վերջին հանդիպումը «Յուվենթուսի» կազմում: Սակայն ինչպես տեղեկացնում է Gazzetta dello Sport իտալական օրաթերթը, 40-ամյա դարպասապահը վերջերս գայթակղիչ առաջարկություններ է ստացել մի քանի հայտնի ակումբներից: Մասնավորապես՝ փորձառու դարպասապահին ցանկանում են իրենց թիմում տեսնել արգենտինական «Բոկա Խունիորսը», պորտուգալական «Սպորտինգը», Ֆրանսիայի չեմպիոն «ՊՍԺ»-ն: Աղբյուրը նաեւ նշում է, որ Մադրրդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը նույնպես ցանկանում է թիմ կանչել Ջանլուիջի Բուֆոնին՝ խոստանալով պահպանել աշխատավարձի չափը, սակայն կազմում ընդգրկելու հարցը թողնելով գլխավոր մարզչի հայեցողությանը: