Հայ  և ադրբեջանցի  գիտնականների  միջև հանդիպումները հազվադեպ են (տեսանյութ)

Գիտնականների դերը   կարեւոր  է  պատմական արդարության վերականգման հարցում։ Խորհրդային  կայսրությունում Արցախի   հայկական  լինելու մասին  առաջինը բարձրաձայնել են  հենց գիտնականները։ Ղարաբաղ կոմիտեի անդամ Ալեքսան Հակոբյանը  կարծում է, որ  Ղարաբաղյան   հակամարտության կարգավորման հարցում պետք է ամբողջությամբ  օգտագործվի  գիտական  ներուժը։ 

«Այսօր էլ քաղաքական մեծ բանավեճերի ժամանակ քաղաքագիտական լեզուն երբեմն սպառվում է, գալիս հասնում է այնտեղ, որտեղ ելք չկա, մեծագույն պետությունները, կարևոր խաղացողները վերադառնում են պատմությանը, պատմական արդարության չափանիշին ուզես չուզես գնում ես պատմությանը»,- ասում է նա:

Հայ-ադրբեջանական գիտական շրջանակների շփումները կարող են  նպաստել  ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանը։  Սակայն իրականությունն այն է, որ  հայ  և ադրբեջանցի  գիտնականների  միջև հանդիպումները հազվադեպ են: Վերջին տարիներին   նկատվում է  հարեւան ժողովուրդների պատմությամբ հետաքրքրվողների աճ,  ընդ որում՝ ոչ միայն Հայաստանում։ 

«Հայաստանը և արևելաքրիստոնեական» քաղաքակրթությունը խորագրով ամենամյա գիտաժողովին մասնակցում էին  երիտասարդ գիտնականներ Վրաստանից, Ռուսաստանից։ Խաթունա Գափրինդաշվիլին վրաստանում զբաղվում է հայագիտությամբ և հայկական ձեռագրերի ուսումնասիրմամբ: ԳԱԱ ամենամյա այս գիտաժողովն  այս անգամ նվիրված էր կովկասագետ, ադրբեջանագետ Պավել Չոբանյանի հիշատակին։

Ավելին՝ տեսանյութով: