Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արմեն Աշոտյանը Լևոն Տեր-Պետրոսյանի և արտահերթ ընտրությունների մասին. Առավոտ (տեսանյութ)

Քաղաքականություն
ashotyan-3

Այսօր լրագրողները ՀՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյանին հարցրեցին՝ ստեղծված իրավիճակում լուծում կարող են լինել արտահերթ խորհրդարանական ընտրությունները, ինչո՞ւ ՀՀԿ-ն քաղաքական համաձայնության չի գալիս, որ լինեն նոր ընտրություններ եւ նոր ԱԺ ձեւավորվի: Արմեն Աշոտյանը պատասխանեց. «Այսօր Նիկոլ Փաշինյանի ուղերձում նույնպես այդ մասին անդրադարձ կար: Այս պահի դրությամբ ընդունենք դա՝ որպես քաղաքական մոտեցում: Այսօրվա դրությամբ մենք պետք է սպասենք կառավարության նոր ծրագրին, որովհետեւ հռետորաբանությունը՝ հռետորաբանություն, ելույթները՝ ելույթներ, հարցազրույցները՝ հարցազրույցներ, սակայն իրավական պարտադիր փաստաթուղթ եւ գաղափարների խտացման, գործողությունների հանձնառության բացառիկ տարբերակը միայն կառավարության ծրագրի նախագիծն է, որը ենթարկվելու է մասնագիտական էքսպերտիզայի, քննության մեր կողմից: Կարծում եմ, մեր պոտենցիալի վրա ոչ ոք չի կասկածում, մենք ունենք բոլոր ուղղություններով մասնագիտական ներուժ, որպեսզի մեր ուժերի ներածին չափով աջակցենք Հայաստանի հետեւողական զարգացմանը՝ թե ժողովրդավարության ամրապնդման տեսակետից, թե՛ ճյուղային, ոլորտային քաղաքականությունների իրականացման արդյունավետության բարձրացման»:  Ամբողջական հոդվածը  այս հասցեով Աշոտյանն արձագանքում է Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ հերքելով, որ ՀՀԿ-ն ռեւանշ է ուզում  «ՀՀ առաջին նախագահը երկու առաքելություն ունի ստեղծված ներքաղաքական իրավիճակում, իր իսկ պատկերացումների համաձայն: Առաջինը, կարծում եմ, մտածելով, որ լինելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ փորձում է իր կերպարով ակտիվացնել նաեւ ՀԱԿ-ը եւ որոշակի նախընտրական ակտիվություն է դիտարկվում Տեր-Պետրոսյանի վերջին օրերին պարբերաբար ի հայտ գալը հանրային դիսկուրսով: Երկրորդը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի համար, կարծում եմ, կարեւոր էին ղարաբաղյան հակամարտության կարգավորման իր տեսլականի, իր մոտեցումների կյանքի կոչելը»,- այսօր լրագրողների հետ զրույցում խոսելով Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին հոդվածի մասին՝ ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Նա ասաց, որ իր հոդվածի մնացած գնահատականները հավելյալ քաղաքական արժեք չեն ստեղծում, դրա համար չի ուզում անդրադառնալ. «Այդ հոդվածի հիմնական հասցեատերը մենք չէինք, ՀՀԿ-ն չէր: Կարծում եմ, պետք է այդ հարցերը ուղղել այդ հարցերի հիմնական հասցեատիրոջը»: Դիտարկմանը, որ Տեր-Պետրոսյանը նկատում է, որ դուք ռեւանշի մտադրություն ունեք՝ Արմեն Աշոտյանը պատասխանեց. «Քիչ առաջ լսում էի նաեւ Նիկոլ Փաշինյանի ուղիղ եթերը՝ կապված նրա հետ, որ սաբոտաժ չկա եւ չի կարող լինել: Ուզում եմ վերահաստատել: Սա այն դեպքերից է, երբ մեր տեսակետներն ամբողջությամբ համընկնում են: ՀՀԿ-ն այսօր խորհրդարանական միակ ընդդիմությունն է եւ սա փաստ է, քաղաքական իրողություն, որը տեսանելի դարձավ, երբ կազմավորվեց կառավարությունը:  Ամբողջականն  այս հասցեով