Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Նախորդ իմ աշխատանքը, եթե չօգնի, չի կարող վնասել»

Քաղաքականություն
transport

 Տրանսպորտի, կապի ու ՏՏ նախարար Աշոտ Հակոբյանը նախկին ՀՔԾ պաշտոնյա է եղել: Իրեն համարում է անաչառ եւ անկաշառ.  «Նախորդ իմ աշխատանքը, եթե չօգնի, չի կարող վնասել»:  Բացի այդ՝ նախորդ տարի նա անդամագրվել է ԲՀԿ ու իր խոսքերով՝ թիմային որոշմամբ է նշանակվել նախարար: Ինչպիսի՞ ժառանգություն է ստացել նախկին նախարարից. «Ես այսօր վաղաժամ եմ համարում խոսել այդ մասին. ոլորտը մեծ է ու, իհարկե, մեր քաղաքացիների դժգոհ մաս կա, եւ կոռեկտ չեմ համարում այսօր գնահատական տալ: Որոշ ժամանակ անց, երբ սպառիչ կունենանք իրական վիճակը, նոր կփորձենք գնահատական տալ»: https://youtu.be/8J8GU3yeo6g Արդյոք հասցրե՞լ է ուսումնասիրել աղմկահարույց, ճանապարհաշինության ամենամեծ պրոյեկտի՝ Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցման աշխատանքներին.  «Հյուսիս-Հարավ ծրագրին վաղն եմ ծանոթանալու: Ես ընդամենը երեք օր եմ աշխատում. ոլորտը մեծ է, հնարավոր չէ միանգամից ամեն ինչին տիրապետել: Դրանք ահռելի մեծ ծրագրեր են, ինձ թվում է՝ մի քիչ ժամանակ տաք»: Արսեն Թորոսյանը հաշված օրեր է՝ նշանակվել Առողջապահության նախարար, սակայն նրա անունը արդեն շահարկվում է՝ սոցցանցերում արված մի շարք աղմկահարույց մեկնաբանությունների համար. «Չեմ կարող ասել՝ դա պատվեր է, թե զուգադիպություն: Արդեն նշել եմ, որ կոնտեքստից կտրված սքրինշոթեր են, որոնց մասին բացատրություն եմ տվել, ներողություն եմ խնդրել, եթե սխալ եմ ընկալվել, էլ ավելացնելու բան չունեմ այդ թեմայով»: https://youtu.be/3Th9bwjsVKE Նախորդ իշխանություններից ժառանգություն մնացած դեղատոմսերի աղմկարահարույց նախագծի հետ կապված նորանշանակ նախարարը մասնագիտական շրջանակների հետ քննարկումներ է անցկացնում. «Եթե ամեն ինչ իմ մտացած պլանով գնա, հավանաբար, հուլիսի մեկից մտնող ու աշնանից մտնող ցանկերի մասով երկարացում կլինի մի տարով: անկեղծ ասած՝ անտիբիոտիկների, հակաբիոտիկների մասնագետները հակված են, որ թողնենք ուժի մեջ, քանի որ դա ավելի լուրջ խնդիր է, քան մյուս դեղերի մասով չարաշահումը»:  Կառավարության նիստից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ավանդույթի համաձայն, դուրս եկավ Կառավարության շենքի գլխավոր մուտքից ու քայլելով խոսեց, լսեց հավաքված բողոքի տարբեր ակցիաների մասնակիցներին: Այս օրերին մայրաքաղաքում մեծ թափ են ստացել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը պահանջող բողոքի ակցիաները: «Երեւանի քաղաքապետի ընտրությունների մասին ես իմ գնահատականը տվել եմ՝ որեւէ կասկած չկա, որ Տարոն Մարգարյանը ընտրվել է ընտրակաշառքներով»,- հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: https://youtu.be/5yN6K7aY9Ic   Նիկոլ Փաշինյանը քաղաքացիների հետ լուսանկարվելով, զրուցելով հասավ Մաշտոցի պողոտա, որտեղ նրան սպասում էր ծառայողական ավտոմեքենան: Նա շտապում էր Բաղրամյան 26՝ իր մյուս աշխատավայր: