Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բալասանյան դաշինք»-ի թեկնածուին դեմ քվեարկեց նույնիսկ ինքը՝ թեկնածուն (տեսանյութ)

Մարզեր
unnamed-3

Գյումրու ավագանու օրենքի ուժով գումարվող նիստի օրակարգում համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանին անվստահություն հայտնելու մասին հարցն էր քննարկվում։ Ավագանու 13 անդամ՝ 10 «Բալասանյան դաշինք», 2-ը` ԲՀԿ, 1-ը՝ «Հայկական վերածնունդ» խմբակցություններից Սամվել Բալասանյանին անվստահություն էին հայտնել` համայնքապետի թեկնածու առաջադրելով «Բալասանյան դաշինք» խմբակցության ավագանու անդամ Տիգրան Հովհաննիսյանին: Նա իր ելույթի սկզբից նշեց, որ հարցերի չի պատասխանի` հավելելով` հակված է, որ համայնքի ղեկավարի պաշտոնում շարունակի մնալ Սամվել Բալասանյանը: «Գալա» և «Հայկական վերածնունդ» խմբակցությունների անդամները գործընթացը կրկես որակեցին, նշեցին, որ անհասկանալի է քայլերի հաջորդականությունը։ Այս երկու խմբակցությունները բոյկոտեցին նիստը` հայտարարելով, որ չեն մասնակցի քվեարկությանը: Նոր հաշվիչ հանձնաժողով ձևավորվեց: Նիստն ընդմիջվեց կես ժամով` քվեարկության գործընթացը կազմակերպելու համար, նիստերի դահլիճ բերվեցին քվեախցիկներն ու քվեատուփը, պատրաստվեց քվեաթերթիկի նմուշը: Քվեարկելու համար 30 րոպե տրվեց: Ավագանու 33 անդամից քվեարկությանը մասնակցեցին 18-ը: Բոլորը դեմ քվեարկեցին «Բալասանյան դաշինք»-ի առաջադրած թեկնածու Տիգրան Հովհաննիսյանին: Սամվել Բալասանյանը պարզաբանեց, որ այս տարբերակով վստահության քվե էր ուզում ստանալ:  Տեսանյութը՝ քիչ անց: