Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

15.00-ից դադարեցնում ենք անհնազանդության բոլոր ակցիաները. Նիկոլ Փաշինյանի կոչը (տեսանյութ)

Քաղաքականություն
nikol-14

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսաուղերձ հղեց Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին,  հորդորելով նրանց՝ դադարեցնել քաղաքացիական անհնազանդության բոլոր տեսակի ակցիաները. «Թավշյա հեղափոխության հիմնական նպատակը եղել է ՀՀ  քաղաքացու հաղթանակը,  նա հաղթել է, և այդ հաղթանակի արդյունքը ոչ թե իմ, այլ ժողովրդի թեկնածուի վարչապետ ընտրվելն էր:  Երբ մենք փակում էին փողոցները վստահ էինք, որ չկա իշխանություն, որը կլսի  մեզ, իսկ հիմա կա, դրա համար անհասսկանալի է այն ամենը, ինչ տեղի է ունենում: Ըստ վարչապետի, նրանք այժմ ստանում են ավելի շատ նամակներ, քան նախորդ կառավարությունը մեկ ամսվա ընթացքում, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է, որ ներկայիս կառավարությունը վայելում է ժողովրդի վստահությունը: Նա քաղաքացիներին հորդորեց  ժամը 15-00-ին  դադարեցնել   անհնազանդության ամեն տեսակի ակցիա՝ընդգծելու իրենց միասնականությունը: Փոխարենը՝ առաջարկեց բոլոր բողոքները թղթային ձևակերպումներով ուղարկել երկու հասցեով՝ ՀՀ կառավրության նամակների բաժին կամ զանգել 117 հեռախոսահամարով, ինչպես նաև  ՀՀ Տարածքային կառավարության: