Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կառավարության անունից կեղծ լուրի դեպքում զանգեք թեժ գիծ ու ԱԱԾ-ն կզբաղվի. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Քաղաքականություն
nikol-11

Կառավարության նիստի ավարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց նաեւ, որ ԱԻ նախարարի հետ զրուցել է ու պարզել, որ առեւտրային մոլերի շրջանում լուրեր են տարածվել, թե իբր սեփականատերերը կրպակատերերին Կառավարության անունից պարտադրում են կրակմարիչներ ձեռք բերել. «Ես չեմ հասկանում այս լուրերի ծագումնաբանությունը։ Հակահրդեհային համակարգերի անվտանգությունը, իհարկե, պետք է բարձրացվի, սակայն անհատ ձեռներեցների վրա, որոնք վարձակալում են կամ ունեն կրպակներ, որեւէ պարտավորություն չենք դնում` տուգանելու, պատժելու կարիք չունենք, իրենք էլ պետք է շահագրգիռ լինեն, որ անվտանգությունը պահպանվի։ Նորից եմ ասում` եթե կառավարության անունից ասվի, թե պարտադիր պետք է ձեռք բերել նման կրակմարիչներ, ապա զանգեք թեժ գիծ ու ԱԱԾ-ն կզբաղվի»: