Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հրաժարականների հարցերին պետք է փուլ առ փուլ մոտենալ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Քաղաքականություն
nikol-13

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստից առաջ շենքի մոտ հանդիպեց  հավաքված քաղաքացիներին եւ պատասխանեց լրագրողների հարցերին: Այն հարցին, թե ինչպես է վերաբերում քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականին, վարչապետը ասաց, որ հարցերին պետք է մոտենալ փուլ առ փուլ:  Նա նադրադարձավ նաեւ Ալեքսանդր Միասնիկյանի արձանի հետեւում  գտնվող այգու շինարարական, բարեկարգման աշխատանքներին: «Նախագծին ծանոթ չեմ, բայց ինչքան հասցրել եմ հետեւել մամուլին, այդ այգին վերակառուցվելու է, բոլոր ծառերի փոխարեն տնկվելու են նոր ծառեր, համենայնդեպս մենք կհետեւենք, որ այդպես լինի»,-ասաց վարչապետը: Հիշեցնենք, որ երեկ մի խումբ բնապահպան-ակտիվիստներ, որոնք պահանջում են Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը,  քանդել են Մյասնիկյանի արձանին հարող այգու ցանկապատը։ Լրագրողի հարցին ի պատասխան, թե արդյոք իրավիճակը վերահսկելի է, երբ տարբեր անձինք իրենց խնդիրներն են ներկայացնում և բողոքի ակցիաներ կազմակերպում, Նիկոլ Փաշինյանն ասաց՝ շատ լավ պատկերացում էր, որ կարող է այսպես լինել: «Ես կարծում եմ, որ մենք բոլորս դադարի կարիք ունենք, հանգիստ պայմաններում հարցերը դասավորենք ու հերթով զբաղվենք դրանց լուծմամբ»,-ասաց Փաշինյանը: Նրա խոսքով՝ բոլոր խնդիրները միանգամից չեն կարող լուծվել, այդ ճանապարհով գնալու դեպքում կձախողեն: «Մարդիկ ազատ արտահայտվելու իրենց իրավունքից օգտվում են,  դա բնական է և նորմալ, բայց մենք պետք է հասկանանք, որ բոլոր հարցերը միանգամից լուծելու տրամաբանություն չի կարող գործել: Մենք բոլոր հարցերի լուծումը կձախողենք այդ տրամաբանությամբ շարժվելու դեպքում: Պետք է հերթով զբաղվենք բոլոր հարցերով»,-ավելացրեց Նիկոլ Փաշինյանը: