Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արշակունյաց պողոտան մի քանի րոպեով բացվեց (տեսանյութ)

Հասարակություն
32785061_1264108250358980_90907834yy41489756160_n

13.30 Քիչ առաջ մի քանի րոպեով բացվեց Արշակունյաց պողոտան։ Պատճառն այն էր, որ դատարանից տեղափոխեցին, դեռ երեկվանից Շենգավթի դատարանում մնացած այլ գործով կալանավորված 3 ամբաստանյալների։ Այս մասին իրենց կոչը հղել էին Սասնա Ծռեր խմբի անդամները։ Ժիրայր  Սեֆիլյանի եղբայրը ստուգեց մեքենան և համոզվելուց հետո, որ մեքենայում այլ անձինք չեն գտնվում, թույլ տվեց, որպեսզի ոստիկանության ուղեկցող գումարտակը տեղափոխի ամբաստանյալներին։ Սասնա Ծռեր խմբի 10 անդամանրը շարունակում են մնալ դատարանի շենքում։ .................... Մի շարք քաղաքացիներ Շենգավիթի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի առջև  շարունակում են բողոքի ակցիան: Նրանց պահանջը նույնն է՝փոխել ՊՊԾ գունդը գրաված տղաների նկատմամբ կիրառված խափանման միջոցը: Ակցիայի մասնակից Փայլակ Թևանյանը փաստեց, որ իրենց ցանկությունը իրավական դաշտի շրջանակներում է և չի հակասում օրենսդրությանը. «Սասնա ծռերը զրկված են արդար դատաքննության իրենց իրավունքից,  հասարակությունը չունի հավատ դեպի ներկայիս  դատական իշխանություն,  պետք է այն փոխել հիմնովին և իհարկե փոխել տղաների նկատմամբ կիրառված խափանման միջոցները: Թավշյա հեղափոխության արդյունքում սկսեց աշխատել երկրի գլուխը, բայց պետք է աշխատեցվեն նաև վերջույթները՝մնացած իշխանությունները»: Ակցիայի մասնակիցները պատմում են, որ թեև իրենք չունեն որևէ տեսակի ազգակցական կապ Սասնա ծռեր խմբավորման անդամների հետ, բայց  գաղափարական ընկերներն են և կպայքարեն այնքան ժամանակ մինչև հօգուտ տղաների որոշում չկայացվի:                                                                                                           «Սասնա ծռերի տղաները ինչ արել են, մեզ համար են արել, դրա համար էլ մենք այսօր այստեղ ենք պաշտպանելու նրանց շահերը: Աշխարհում չկա մի պետություն, որ իր հերոսներին բռնի և բանտ նետի, Ռամիլ Սաֆարովին հերոսի կոչում տվեցին, իսկ մեր հերոսներին բանտը նետեցին: Տղաները այնքան բան գիտեմ, որ իշխանությունները վախենում են նրանցից»:                                                                    Ըստ քաղաքացիների, ճանապարհը փակ է լինելու անժամանակ՝ պայմանավորված դատական իշխանության կողմից կայացված որոշումներով: