Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքապետին մերժող և պաշտպանող կողմերի միջև ընդհարում է տեղի ունեցել (տեսանյութ)

Քաղաքականություն
taron1

14.07 Քիչ առաջ ոստիկանները բռնի ուժով մեքենան նստեցրին մի ցուցարարի։ Ցույցի մասնակիցները փորձեցին ճշտել, թե որն է պատճառը, ոստիկաններն ասացին, որ այդ քաղաքացին հոգեկան շեղումներ ունի, և որ նրան հեռացնելով՝ ապահովվում են մյուսների անվտանգությունը։ Ցույցի մասնակիները պնդում են, որ դա սադրանք էր Տարոն Մարգարյանի կողմնակիցների կողմից, քանի որ այդ քաղաքացին  մերժողների կողմից էր։  13.30 Քիչ առաջ ընդհարում տեղի ունեցավ երկու հակադիր կողմերի միջև։ Տարոն Մարգարյանին մերժողները փորձեցին գրավել նրան պաշտպանողների կանգնած տեղը, որը քաղաքապետարանի մուտքի մոտ է։  Ոստիկանները, որոնք ավելի հեռվում էին կանգնած, ստիպված միջամտեցին և խնդրեցին երկու կողմերին ցած իջնել աստիճաններից, քանի որ ցուցարարներից ոմանց ինքնազգացողությունը վատացել էր։ Քաղաքապետարանի դիմաց առայժմ հարաբերական անդորր է, թեև հնչում են կոչեր՝ «Տարոն հեռացիր», «Տարոն քաղաքապետ»։    .................... Երևանի քաղաքապետարանի դիմաց մարդաշատ է։ Այստեղ են և՛ Տարոն Մարգարյանի հրաժարականը պահանջողները և՛ նրան աջակցողները։  «Տարոն ջան դուխով», «Մեր քաղաքապետը Տարոնն է», «Տարոն վարչապետ», կոչերով քաղաքապետի աջակիցները կանգնած են մուտքի դիմաց, թույլ չտալով քաղաքապետի հրաժարականը պահանջող քաղաքացիներին մոտենալ մուտքին։  Տարոն հեռացիր բացականչողներին աջակիցները կոշտ են արձագանքում, ասելով «գնացեք ձեր ընտրած վարչապետին բողոքեք, ինչու՞ եք եկել այստեղ»։