Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Թող վարչապետը ժամկետ նշի, կվստահենք իրեն և կդադարեցնենք ակցիան»

Հասարակություն
dataxazutyun

Քաղաքական հայացքների համար կալանավորվածներին ազատ արձակել պահանջող քաղաքացիները վաղ առավոտից փակել են Գլխավոր դատախազության մուտքը։ Ակցիայի նպատակը դատախազության աշխատակիցներին շենք մուտք գործել թույլ չտալն է։ Սակայն առավոտյան աշխատակիցները ցուցարարների խոսքերով. «անցնելով իրենց վրայով»՝  մտել են շենք։ Ցուցարարները «Ա1+»-ի հետ զրույցում նշում են, որ իրենց ակցիաներով աջակցում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին և վստահ են, որ նոր կառավարությունը ձեռքերը ծալած չի նստելու։ Անդրադառնալով վարչապետի այն հայտարարությանը, որ քաղբանտարկյալները պիտի ազատ արձակվեն օրենքի շրջանակներում, ցուցարարները նշում են, որ եթե Փաշինյանը ինչ որ ժամկետ ասի, նրանք կվստահեն վարչապետին և կդադարեցնեն ակցիաները։