Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՀՀԿ-ի հետ ուրիշ կուսակցություններ էլ չեն լինի Ազգային ժողովում». Լևոն Շիրինյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Levon-Shirinyan

Առաջին անգամ Հայաստանը միջազգային հանրությանը ներկայացավ լեգիտիմ ներկայացուցիչով, Հայաստանի ոչ մի իշխանություն, նույնիսկ Լևոն Տեր-Պետրոսյանը չի ներկայացել բացարձակ լեգիտիմությամբ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը: Ըստ Լևոն Շիրինյանի՝ Նիկոլ Փաշինյանն արժանապատիվ կերպով ներկայացավ Սոչիի հանդիպմանը:  «Մենք վերջապես Ռուսաստանի հետ համագործակցելով կդառնանք գործընկերներ, այլ ոչ թե ծառա, ենթակա, որ գնանք ժողովրդի ծանրագույն օրերին վազենք օգնություն խնդրելու»։ Քաղաքագետը կարծում է՝ Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը նույնպես համակերպվել է այդ վիճակին: Չնայած այս ամենին՝ Լևոն Շիրինյանը գտնում է, որ կա արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտություն: «Հանրապետական կուսակցությունն արդեն դիրքավորված վարկաբեկիչ քաղաքականություն է որդեգրել երկրի ներսում։ Ընտրությունները պետք է կայանան մինչև հուլիս ամիս, եթե ոչ, ապա գոնե սեպտեմբերին մենք պետք է լեգիտիմ Ազգային ժողով ունենանք՝ նոր ուժերի հարաբերակցությամբ, որտեղ ես կարծում եմ և՛ Հանրապետական չի լինելու, և՛ Դաշնակցություն չի լինելու և՛ ուրիշ կուսակցություններ չեն լինելու: Նրանք պետք է պատասխան տան եղածի համար, ոչ թե տեղավորվել ուզենան»: Լևոն Շիրինյանի համոզմամբ՝ եթե այս ամենը չլինի, ապա կարելի է ենթադրել, որ ազգային անվտանգությունը խաթարվելու է: