«Դատավորը հրաժարվեց արդարադատություն իրականացնել». Տիգրան Հայրապետյան (տեսանյութ)

Նախկինում դատական համակարգը թաղված էր հրահանգների, պատվերների և անօրինությունների մեջ։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց փաստաբան Տիգրան Հայրապետյանը։

«Ժիրայր Սեֆիլյանի, Կարո Եղնուկյանի և Գևորգ Սաֆարյանի դեմ դատական համակարգը գործիք էր դարձել։ Մայիսի 8-ից հետո պետք է դատական համակարգը վերանար այս պատվերներից և բացառապես օրենքի շրջանակներում, առանց ճնշումների արդարադատություն իրականացվեր»։

Փաստաբան Տիգրան Հայրապետյանը ենթադրում է, որ դատարանների վրա չկա որևէ ճնշում ու որևէ պատվեր չի իջել առնվազն վարչապետի շրջապատից, հետևաբար շատ դատավորներ հայտնվել են ցայտնոտային իրավիճակում։

«Կոնկրետ իմ պաշտպանյալ Կարո Եղնուկյանի գործով դատավոր Արտուշ Գաբրիելյանը, չգիտակցելով՝ ինչ անի, վախեցավ դատական նիստ հրավիրել, ինքն ուղղակի հրաժարվեց արդարադատություն իրականացնելուց, ինչը քրեորեն պատժելի արարք է»։

Ըստ տիգրան Հայրապետյանի՝ դատավորների մեծ մասը վախենում են ինքնուրույն արդարադատություն իրականացնելուց, սպասում են հրահանգի։