Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զինկոմիսարիատի աշխատակիցներին ընդունել է Դավիթ Տոնոյանը

Պաշտոնական
davit-tonoyan

Պարզաբանում զինկոմիսարիատների աշխատակիցների բողոքի վերաբերյալ Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է զինկոմիսարիատների օպտիմալացման դեմ բողոքող քաղաքացիներին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

 Նրա խոսքով՝ նախարարը մանրամասն ծանոթացել է խնդրին և տվել հանձնարարականներ շարունակելու օպտիմալացման հայեցակարգի իրականացման ուղղված աշխատանքները: «Միևնույն ժամանակ նախարարը հանձնարարեց մեկ շաբաթյա ժամկետում նրան ներկայացնել համապատասխան առաջարկներ և լուծումներ անձնակազմի աշխատանքով ապահովման խնդիրների վերաբերյալ»,-գրել է Հովհաննիսյանը: