Քարաթափում Սյունիք գյուղում

Այսօր՝ մայիսի 16-ին, ժամը 09:52-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սյունիք գյուղի թիվ 2 տան մոտակայքում գտնվող ժայռից տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետեւանքով փակվել է ավտոճանապարհի երթեւեկելի հատվածը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

ՀՀ ԱԻՆ