Ցուցարարները հաղորդում ներկայացրին հանցագործության մասին՝ ընդդեմ քաղաքապետի (տեսանյութ)

17.30   Քաղաքապետարանի մոտ մնացել են  այն քաղաքացիները, ովքեր սատարում են Տարոն Մարգարյանին: 

Ցուցարարները  կոչ էին  հնչեցնում, ասելով՝ «Տարոն  Մարգարյանը մեր քաղաքապետն է», «Տարոն Վարչապետ», «Տարոն համարձակ»:

A protest action demanding the resignation of the Mayor of Yerevan Taron Margaryan

Իսկ Տարոն Մարգարյանի հրաժարական պահանջող ցուցարարները մոտ կես ժամ առաջ երթով շարժվեցին գլխավոր դատախազության մոտ` հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու համար:

A protest action demanding the resignation of the Mayor of Yerevan Taron Margaryan

16.08  «Միանշանակ, Տարոն Մարգարյանը և մյուս բարձրաստիճան պաշտոնյաները պետք է հեռանան, որպես քաղաքական թիմի ներկայացուցիչ, իրավիճակից ելնելով և իրենց արածների համար»,- լրագրողներին  ասաց «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը:

Նա վստահեցրեց, որ ծառերի հատումից իրենք տեղյակ չեն եղել: «Բարեկարգում բառն է եղել նախագծում, բայց այդ բառի տակ արվել է այն, ինչ արվել է: Մենք չենք իմացել դրա մասին, դրա մասին, վստահ եմ, չի իմացել «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները»,-ասաց նա:

Այնուհետև Ալեն Սիմոնյանը մուտք գործեց Տարոն Մարգարյանի սենյակ: Դուրս եկավ և հայտարարեց. «Կամ Տարոն Մարգարյանը լքել է Երևանի քաղաքապետարանի շենքը կամ նա շենք մուտք չի գործել»: Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ դեռ կմնա քաղաքապետարանի շենքում: 

15.40  Երևանի քաղաքապետարան մտավ «Ելք» խմբակցությունից Ալեն Սիմոնյանը, որը  կոչ արեց քաղաքապետարանի աշխատակիցներին գնալ աշխատասենյակներ: Իրավաբանության վարչության պետին կոչ արեցին գնալ աշխատասենյակ, որ լարվածություն չառաջանա, վերջինս պատասխանեց, թե անհնար է աշխատել:

«Մի՛ աշխատեք, ավելորդ լարվածությունից խուսափելու համար գնացե՛ք աշխատասենյակ: Դուք այստեղ եկել եք սադրելու համար»,-ասաց Ալեն Սիմոյնանը, երբ աշխատակիցը հրաժարվեց գնալ աշխատասենյակ:

A protest action demanding the resignation of the Mayor of Yerevan Taron Margaryan

 Նշենք, որ  քաղաքապետարանի ներսում բազմաթիվ ցուցարարներ քաղաքապետ Տարոն Մարգարյանի ընդունարան տանող միջանցքի մոտ են կանգնել և պահանջում են Տարոն Մարգարյանի հրաժարականը: Նրանք հայտարարում են, որ սպասելու են այնքան ժամանակ, մինչև Տարոն Մարգարյանը հեռանա:

Քաղաքապետարանի ներսում իրականացվող ակցիային զուգահեռ՝ Երևանի քաղաքապետարանի շենքի դիմացի հատվածում քաղաքացիներ մեկ այլ խումբ է հավաքվել՝ ի պաշտպանություն Տարոն Մարգարյանի:

 Նրանց ձեռքերում պաստառներ կան, որոնց վրա գրված է՝ «Մեր քաղաքապետը Տարոնն է»:

A protest action demanding the resignation of the Mayor of Yerevan Taron Margaryan

…………..

Երևանի քաղաքապետարան մտած քաղաքացիները, որոնք բողոքում են Երևանի Մյասնիկյանի արձանի հետնամասում գտնվող այգում հատված ծառերի համար, պահանջում են Տարոն մարգարյանի հրաժարականը և ավագանու արձակումը։

Հատակին նստած նրանք նշեցին, որ դուրս չեն գա քաղաքապետարանից այնքան ժամանակ, մինչև քաղաքապետը չհայտարարի իր հրաժարականի մասին։

Երևանի քաղաքապետարան մտած քաղաքացիներին մոտեցավ քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը և ցուցարարներին հորդորեց հավաքվել դահլիճում և զրուցել, որտեղ կարող է լինել նաև Տարոն Մարգարյանը:

Կամո Արեյանը նշեց, որ առաջարկում է հստակեցնել հարցադրումները. «Որևէ մեկն անտարբեր չէ, ի պաշտոնե կոչված ենք ծառայել ձեզ ու մեր  ժողովրդին: 
Եթե  քաղաքացին պահանջ ունի, ապա եկեք, հանգիստ պայմաններում տվեք ձեր հարցերը, իսկ քաղաքապետը կպատասխանի ձեր բոլոր հարցերին»,- ասաց Կամո Արեյանը:

Սակայն բողոքի ակցիայի մասնակիցները հրաժարվեցին և նշեցին, որ իրենք նախասրահում կսպասեն քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

A protest action demanding the resignation of the Mayor of Yerevan Taron Margaryan