Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԳՆ-ն պետք է ժամացույցի պես աշխատի ու աշխատել է. Շավարշ Քոչարյան (տեսանյութ)

Քաղաքականություն
shavarsh-kocharyan

ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը շարունակում է սովորական ռեժիմով աշխատել, իսկ նոր Կառավարության ձեւավորումից հետո պաշտոնաթող կլինի, թե ոչ, հստակ ոչինչ չասաց: ԱԳ նոր նախարարը միայն մի հրահանգ է տվել. «Մի բան ասվել է: Երբ որ ներկայացվել է, ասվել է նրա մասին, որ կառույցը կայացած է, աշխատում է վարչապետի կողմից եւ պետք է զերծ մնալ քաղաքական ազդեցությունից»

ԱԳ նոր նախարար Զոհրաբ Մնացականյանին նա պրոֆեսիոնալ դիվանագետ է համարում, իրենց կառույցն ընդհանուր առմամբ գոհ է նրա աշխատանքից եւ Շավարշ Քոչարյանն ինքը պատրաստակամ է աշխատել նրա հետ.           

 «Նախարարությունը աշխատել է մինչ այդ, աշխատել է հեղափոխության օրերին ու աշխատում է հիմա: ԱԳՆ-ն այն կառույցներից մեկն է, որ անկախ իրարանցումներից, պետք է ժամացույցի պես աշխատի ու աշխատել է»: