Սասնա Ծռերը պահանջում են հանդիպում ԶԼՄ-ների հետ (տեսանյութ)

«Սասնա Ծռեր» խմբավորման հերթական դատական նիստն է։ Հենց սկզբում պաշտպան Արայիկ Պապիկյանը հանդես եկավ միջնորդությամբ, ներկայացնելով իր պաշտպանյալ Վարուժան Ավետիսյանի  դիմումը, որն ուղղված է Արմավիրի ՔԿՀ ղեկավարությանը՝ թույլ տալու հանդիպում ԶԼՄ-ների հետ։ Նշեց, որ մամուլի ասուլիսը նախատեսվում է մինչև մայիսի 22-ը՝ որևէ աշխատանքային օր։ 

Դատավորը հայտնեց, որ միջնորդություն ընդունելու կամ չընդունելու մասին կհայտնի դատական նիստի ավարտից հետո։

Դահլիճում գտնվողներին չբավարարեց դատավորի հայտարարությունը և նրանք բողոքի բացականչություններով ընդունեցին այն։ 

Նույն միջնորդությամբ հանդես եկավ նաև Պավել Մանուկյանը։ Նա դիմեց դատավորին, պահանջելով, որ հենց ընդմիջման ժամին դատական նիստի դահլիճում ԶԼՄ-ների հետ հանդիպում ունենա։ Տեղեկացրեց, որ դիմել է ՔՀԿ պետին, նույն պահանջով, սակայն 20 օրից ավել է ոչ մի պատասխան չի ստացել։

Դատավոր Մեսրոպ Մակեյանը համակարծիք չէ, ասելով, որ նման կարգ չկա, որ դատարանի դահլիճում կալանավորը հանդիպում ունենա ԶԼՄ-ների հետ։ Նա մերժեց միջնորդությունը։

Արայիկ Պապիկյանը նորից ներկայացրեց նախորդ նիստի ժամանակ իր միջնորդությունը՝ անհապաղ ազատ արձակել իր պաշտպանյալ Վարուժան Ավետիսյանին և Արայիկ Խանդոյանին։

Մյուս պաշտպանյալները ևս միացան Պապիկյանի միջնորդությանը՝ Արայիկ Խանդոյանի և Վարուժան Ավետիսյանի խափանմնան միջոցը վերացնելու մասին։ Դատարանում ներկաները կոչ արեցին դատավորին քայլ անել և միանալ, վանկարկելով «Քայլ արա», «Ազատություն»։

Պաշտպանյալները վստահեցրին, որ Վարուժան  Ավետիսյանը և Արայիկ  խանդոյանը չեն փախչելու, որևէ հանցագործություն չեն կատարելու, չեն թաքնվելու և որևէ մեկի վրա չեն ազդելու։