Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Պաշտոնական
32743347_2025044214232254_1125777706433118208_n

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հայաստանի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին: Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, նշվում է. Հարգելի պարոն Վարչապետ, Շնորհավորում եմ վերջերս այդ պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Ես պատրաստ եմ աշխատել Ձեզ հետ մեր երկու երկրներին փոխադարձ հետաքրքրող բազմաթիվ բնագավառների շուրջ, ներառյալ առևտրային կապերի, ժողովրդավարական հաստատությունների ու անվտանգության ամրապնդման հարցերում: Կոռուպցիայի դեմ պայքարում առաջընթաց գրանցելը, քաղաքական կուսակցությունների համախմբումն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը կնպաստեն այդ ուղղությամբ գործադրվող ջանքերին և Հայաստանի պայծառ ապագային: Լավագույն մաղթանքներս Ձեզ և Հայաստանի ժողովրդին: Հարգանքով, Դոնալդ Թրամփ