A
A
Ադրբեջանը պատրաստակամ է. Համանախագահները հունիսին կգան Երեւան
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այսօր հանդիպել են Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկը։ Հանդիպումից հետո հաղորդագրություն է տարածվել, որում նշվում է. « Նախարարը եւ համանախագահները քննարկել են խնդրի խաղաղ կարգավորումը առաջ տանելու տարբերակները։ Անձնական ներկայացուցիչը մասնակիցներին տեղեկացրել է շփման գծում համեմատաբար կայուն իրավիճակի մասին: Նախարար Էլմար Մամեդյարովը հայտնել է Ադրբեջանի պատրաստակամությունը՝ հնարավորինս արագ ակտիվ բանակցությունների վերսկսելու համար» Համանախագահները հունիսին ակնկալում են հանդիպել Հայաստանի նոր ղեկավարության հետ: