Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչապետը ներկայացրել է նորանշանակ նախարարներին (տեսանյութ)

Քաղաքականություն
mshak

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, արդարադատության, աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության, արտակարգ իրավիճակների, բնապահպանության, գյուղատնտեսության, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, կրթության և գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության, սփյուռքի, տարածքային կառավարման և զարգացման, տնտեսական զարգացման և ներդրումների, ինչպես նաև ֆինանսների նախարարություններ: Կառավարության ղեկավարը գերատեսչությունների աշխատակազմերին է ներկայացրել նորանշանակ նախարարներին: Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է առանձին ոլորտներին առնչվող խնդիրներին, դրանց լուծման հնարավորություններին և պատասխանատուներին տվել համապատասխան հանձնարարականներ: Գործադիրի ղեկավարը կարևորել է պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումն ու տարբեր ուղղություններով հետևողական քայլերի իրականացումը, որոնք կնպաստեն ոլորտների զարգացմանը, քաղաքացիների խնդիրների լուծմանն ու մատուցվող ծառայությունների պարզեցմանը: Կառավարության նորանշանակ անդամներին վարչապետը մաղթել է արդյունավետ աշխատանք: