Շատ խորհրդանշական  է, որ հենց այս օրերին է կայանալու Արշակ երկրորդը. Բարսեղ Թումանյան (տեսանյութ)

Քառորդ դար անց Բարսեղ Թումանյանը կրկին հանդես կգա իր հայրենի բեմում։ Առիթը՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալիք  Տիգրան Չուխաջյանի «Արշակ երկրորդ» -ի հոբելյանական ներկայացումն է։  Ներկայացում, որ առաջին անգամ բեմադրվեց 1868 թվականին և ազդարարեց հայկական օպերայի ծնունդը։

«Հայրենասիրություն, պայքար հանուն անկախության ու հայոց պետականության հաստատման։ Ինչ խոսք, շատ խորհրդանշական  է, որ հենց այս օրերին է կայանալու ներկայացումը»,- ասում է Արշակ երկրորդի դերակատար Բարսեղ Թումանյանը։

 Անահիտ Մխիթարյանի համար Օլիմպիան իր ամենասիրված դերերից է։  Անասելի երջանիկ է նաև, որ առաջին անգամ երգելու է Բարսեղ Թումանյանի հետ։

«Արշակ երկրորդը» տարիներ մեր բեմի զարդերից է եղել, Բարսեղն էլ իր գույներն ու մոտեցումը բերեց», – ասում է ներկայացման դիրիժոր Հարություն Արզումանյանը։ Նման հիանալի կազմով այս ներկայացումը հանդիսատեսը կվայելի միայն մեկ օր՝ մայիսի 17-ին»։