Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ցավալի միջադեպ՝ Անդրես Ինյեստայի հարցազրույցի ժամանակ. տեսանյութ (տեսանյութ)

Սպորտ
sport-iniesta-1

«Բարսելոնայի» ֆուտբոլիստ Անդրես Ինյեստայի նկարահանման ժամանակ այսօր ցավալի միջադեպ է տեղի ունեցել, որի պատճառով երկրպագուներ են վնասվածք ստացել: Դեպքը տեղի է ունեցել քաղաքի փոքր խաղադաշտերից մեկում, որտեղ Mediaset հեռուստաընկերությունը հատուկ տաղավար է պատրաստել, որպեսզի հարցազրույց վերցնի անվանի ֆուտբոլիստից: Ինչպես նշում է աղբյուրը, նկարահանման ժամանակ ինքնաշեն տրիբունաններից մեկը փլուզվել է եւ մարդիկ վայր են ընկել: Արդյունքում, 10 հոգի, այդ թվում երկու անչափահասներ, տարբեր վնասվածքներով տեղափոխվել են մոտակա հիվանդանոց: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Ինչպես տեղեկացրել է Mediaset հեռուստաընկերության լրագրող Ռիստո Մեխիդեն, Անդրես Ինյեստան սկզբում լրջորեն վախեցել է, սակայն հետո հանգստացել է, երբ պարզվել է, որ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում: Բարսելոնայի քաղաքապետարանը սկսել է հետաքննություն անցկացնել այդ միջադեպի կապակցությամբ, քանի որ խաղադաշտը գտնվում է քաղաքային իշխանության հաշվեկռում: