Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զուգարանի թուղթ՝ Թերլեմեզյանի համար (տեսանյութ)

Հասարակություն
zugaranituxt

Փանոս Թերլեմեզյանի անվան պետական գեղարվեստական քոլեջի համար զուգարանի թուղթ են հավաքում. «Այսօր զուգարաններում կա անարժանապատիվ պայմաններ, մեր քոլեջը հանրային պատասխանատվություն է կրում, հասարակությունը պետք է իմանա, թե ինչ է կատարվում նաև այս առումով քոլեջում»,- ակցիայի նպատակն այսպես է բացատրում մասնակիցներից մեկը: Զուգարանի թղթի հավաքագրման առաջին ակցիան ամիսներ առաջ եղավ մայր բուհում՝ ԵՊՀ ռեստարտ նախաձեռնությունն էր կազմակերպել, նրանք նույնպես Թերլեմեզյան էին եկել։ Քոլեջի տնօրեն Աննա Մնացականյանի խոսքով «Ռեստարտը» ուսումնական հաստատությունից դուրս իրավասու չէ որևէ խնդրի մասին բարձրաձայնել, դա կարող է անել ուսխորհուրդը. «Մենք ունենք 770 ուսանող, քանի՞ ուսանող տեսաք ներքևում, եթե 770-ից ընդամենը 10-ը խնդիր ունեն, իրենք բացարձակ ազատ են ընտրվելու իրենց կուրսում ավագ, կամ ուսխորհրդի անդամ»: Տնօրենի պնդմամբ շատ ավելի  լուրջ խնդիրներ կան, որոնց մասին արժե բարձրաձայնել, իսկ այս ակցիան գեղագիտական առումով ընդունելի չէ և հարիր չէ մեծանուն նկարչի անունը կրող հաստատությանը: Արդեն մեկ տարի է, ինչ զուգարանի թուղթ ձեռք բերելու ծախսերը ներառված չեն քոլեջի բյուջեում, տնօրենը պատճառաբանում է՝ որոշումը պայմանավորված է եղել ուսանողների վարքով. «Օրինակ երեխան փոքրիկ կտորով վրձինը սրբում է, հետո էդ կտորը նետում է զուգարանի անցքը: Թեկուզ հինգ րոպեից վերանա, թեկուզ մենք գցենք անցքը խցանվի, բայց ունենանք զուգարանի թու՞ղթ»: Քոլեջի ներսում բազմաթիվ ուսանողներ անկեղծանում են՝ չեն ողջունում նախաձեռնությունը, ակցիայի մասնակիցներին խորհրդակցության են հրավիրել, բայց առաջարկը մերժվել է: