Մահացել է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահը

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան խոր վշտով տեղեկացնում է, որ երկարատեւ հիվանդությունից հետո վախճանվել է հայկական սպորտի երախտավոր, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործիչ, ԽՍՀՄ սպորտի վարպետ, ԽՍՀՄ եւ ՀՀ վաստակավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար, սամբոյի եւ ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի հիմնադիր-տնօրեն, Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի երկարամյա նախագահ, Արցախյան ազգային-ազատագրական շարժման եւ պատերազմի մասնակից, ՀՀ Զինված ուժերի գնդապետ Լեւոն Հայրապետյանը:

Հոգեհանգիստը տեղի կունենա Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում՝ մայիսի 16-ին, ժամը 18:00-ից: Հուղարկավորությունը կկայանա մայիսի 17-ին, Եռաբլուր պանթեոնում:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիա