Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

 Քրեակատարողական վարչությունը մոտ  1 մլն 200.000 դրամ պետք է վճարի նախկին աշխատակցին 

Հասարակություն
arayik-papikyan

Ան Քրեակատարողական վարչությունը իր նախկին աշխատակցին պետք է վճարի մոտ  1 մլն 200.000 դրամ: Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դատավոր Նաիրա Հովսեփյանը նման որոշում է կայացրել:    Հայցվոր կողմը ՔԿ վարչությունից պահանջել էր շուրջ 1 մլն 900 հազար դրամ:   Նախկին աշխատակցի՝  Էդգար Հովհաննիսյանի  փաստաբան Արայիկ Պապիկյանն  «Ա1+»-ին փոխանցեց, որ նրանք անօրինական ճանապարհով են աշխատակցին հեռացրել: « Արձակուրդում գտնվելու ժամանակ կանչել եւ ասել են, որ հեռացված է աշխատանքից: Նա ասել է, որ արձակուրդում գտնվելու ժամանակ չեք կարող հեռացնել, գոնե սպասեք գամ, նոր հեռացրեք: Երբ արձակուրդից վերադարձել է, հրամանն արդեն եղել է եւ  ուղարկել են կադրերի ռեզերվ: Այդ ժամանակ էլ սխալ վճարումներ են կատարվել: Բացի դա, իրեն աշխատանքից ազատելու մասին չեն ծանուցել 60 օր առաջ,  բավականին խախտումներ են արվել, 8 էջ միայն խախտում ենք  արձանագրել»,- ասաց Արայիկ Պապիկյանը:  Գործը երկրորդ տարին էր արդեն դատարանում: Դատավոր Նաիրա Հովսեփյանը, ըստ փաստաբանի,  պարբերաբար   փորձ էր անում հաշտության եզրեր գտնել, հրաժարվել հայցից:    Չի բացառվում, որ պատասխանող կողմը բողոքարկի որոշումը: