Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արցախում վիրավորված զինծառայողը տեղափոխվում է Երևան

Քաղաքականություն
56730

Մայիսի 13-ին Արցախում թշնամու կրակոցից հրազենային վիրավորում ստացած Շամխալ Սեյրանի Պետրոսյանը տեղափոխվում է Երևան:  Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 14-ին, ՊԲ կայքը հայտնել էր, որ մայիսի 13-ին` ժամը 22:35-ի սահմաններում, Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային ծանր վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Շամխալ Սեյրանի Պետրոսյանը: