Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չեն կարող վճարել, թող գնան այլ տեղ վարձեն. Մալաթիա տոնավաճառի սեփականատեր (տեսանյութ)

Հասարակություն
f5475836d6a54b_5475836d6a586.thumb_-1

Մալաթիա տոնավաճառի աշխատակիցները այսօր բողոքի ակցի են իրականացրել։ Նրանք բողոքում են տեղի բարձր վարձաճարներից։ Մասնակիցների խոսքով իրենց օրվա ստացած եկամուտը չի բավարարում, որպեսզի վճարեն նաև տաղավարների վարձը։ Նշենք, որ այստեղ մեկ տաղավար վարձելը ամսեկան 100 000 դրամ է։ Տոնավաճառի սեփականատեր, ինչպես նաև տնօրեն Սամվել Ավետիսյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ ցավոք չի կարող էժանացնել տաղավարի գինը, քանի որ դա  բիզնես է, և ծախսեր կատարում ամեն մի տաղավարի համար։ Սեփականատերը կարծում է, որ ովքեր չեն կարող վճարել, ապա կարող են ուրիշ մել այլ տեղ գնալ աշխատելու։  Ի դեպ տոնավաճառի աշխատակիցները հեռախոսով խոսել են փոխվարչապետ Արարատ Միրզոյանի և Վահան Կոստանյանի հետ, վերջինս հանդարտեցրել է առևտրականներին, ասելով նրանց, որ շարունակեն աշխատել, իսկ իրենք  երկու օրում  հարցին լուծում կտան։