Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նորակերտցիները փակել են գյուղ տանող ճանապարհը. ՀԵՏՔ (տեսանյութ)

Հասարակություն
88891_b

Արմավիրի մարզի Նորակերտ համայնքի բնակիչները վաղ առավոտից գյուղում բողոքի ակցիաներ են իրականացնում: Այս պահին փակ է գյուղի ճանապարհը: Մոտ 700 բնակիչներ նախաձեռնել են ստորագրահավաք' ուղղված համայնքի ղեկավարին և ավագանու անդամներին։ Նրանք որոշել են այլևս չլռել և բարձրաձայնել տարիներ շարունակ համայնքապետի կողմից իրականացվող գործելաոճի դեմ, որն ուղեկցվել է նաև ոչ օրինական գործողություններով: Նշենք, որ Նորայերտի համայնքապետ Շահեն Կարապետյանն արդեն 16 տարի է` զբաղեցնում է այդ պաշտոնը, Հանրապետական կուսակցության անդամ է: Ակցիայի մասնակիցներից Ավետիք Սահակյանն ասաց, որ բազմիցս համայնքապետին խնդրել են հաշվետու լինել բնակչությանը, հետ բերել տարիների ընթացքում վաճառած, բայց հանրային սեփականություն հանդիսացող գույքը: Նրա ասելով` ընդհանուր հայտարարի չեն եկել և ստիպված են գնում այս քայլի: Առավել մանրամասն՝ այստեղ: