Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կողաշրջվել է «Մալինա» տաքսի ծառայության մեքենան

Հասարակություն
Region-Capture-13

Մայիսի 15-ին, ժամը 00:14-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայի թիվ 41 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան շրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ շրջվել է «Մալինա» տաքսի ծառայությանը պատկանող «Renault Logan» մակնիշի (վարորդը՝ Ա. Հ.) ավտոմեքենան: ՃՏՊ-ի հետևանքով տուժածներ չկան: Մինչ փրկարարների` դեպքի վայր հասնելն, ավտոմեքենան ուղղվել է քաղաքացիների ուժերով: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և ուղղել մոտակա բաց դիտահորի կափարիչը: