Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բալասանյան» դաշինքը անվստահություն է հայտնում Բալասանյանին (տեսանյութ)

Քաղաքականություն
e64119262f5d21a0612fffd1febc7775

Գյումրու ավագանու «Բալասանյան» դաշինքի 17 անդամներից 10-ը, 1 անձ «Օրինաց երկրից» և 2-ը՝ «Բարգավաճ Հայաստանից» Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին անվստահություն հայտնելու համար մայիսի 16-ին ավագանու նիստ գումարելու նախաձեռնությամբ են հանդես եկել:  Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը:  «Տեսնես ի՞նչ է պատահել, որ Բալասանյան դաշինքով, Բալասանյանի գլխավորությամբ իշխանության եկած, նրա բոլոր նախաձեռնությունները պաշտպանած ու ավագանու ընդդիմության բոլոր նախաձեռնությունները տապալած ավագանու այդ 10 անդամները որոշել են անվստահություն հայտնել Բալասանյանին։ Տեսնես ինչի՞ց են դժգոհ, ի՞նչ չեն կիսել, չեն ասում, չեն խոսում, չեն քննադատում, հեղափոխության օրերին աչքի չեն ընկել հեղափոխականությամբ: Բան էլ չի եղել: Ակնհայտորեն, սա ներքին հեղաշրջում չէ, բոլորը Բալասանյանի քաղաքական և անձնական մերձավորներն են, այդ թվում՝ քաղաքապետի իրենց առաջ քաշած թեկնածուն՝ Տիգրան Հովհաննիսյանը, որը որևէ քաղաքական կամ քաղաքացիական ակտիվությամբ կամ նախաձեռնողականությամբ աչքի չի ընկել: Google-ում որոնեցի՝ որևէ հրապարակային խոսք չգտա»,-գրել է նա։  Լևոն Բարսեղյանը նաև նշել է, որ ավագանու անդամները 91% հավանականությամբ ցանկանում են տապալել անվստահություն հայտնելու իրենց իսկ նախաձեռնած ակցիան՝ դրանով վստահություն հայտնելով Բալասանյանին:  «Երկրորդ քիչ հավանական սցենարն (8%) իսկապես Բալասանյանին չարչարանքներից ազատելն է ու քաղաքապետի պաշտոնը իրենց կուռ 17 հոգանոց ավագանիով քաղաքական ասպարեզում անհայտ իմ գործընկերոջը հանձնելն է, որին, ըստ օրենքի մեկ տարի անվստահություն հայտնելու իրավունք չի ունենա ավագանին»,-մանրամասնել է Լևոն Բարսեղյանը՝ հղում անելով ՏԻՄ օրենքի համապատասխան կետին, ըստ որի՝ «համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծ ներկայացնելու նախաձեռնություն կարող է ցուցաբերվել համայնքի ղեկավարի լիազորություններն ստանձնելուց և անվստահության հարցը քննարկելուց ոչ շուտ, քան մեկ տարի հետո»։  Լևոն Բարսեղյանը նաև հայտարարել է, որ հրավիրած նիստը ժամկետի առումով ապօրինի է, քանի որ ՏԻՄ օրենքի 68-րդ հոդվածի 4-րդ կետում ասվում է, որ «համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը ներկայացնելուց հետո երրորդ աշխատանքային օրը՝ ժամը 10.00-ին, օրենքի ուժով հրավիրվում է ավագանու նիստ, որում գաղտնի քվեարկությամբ որոշվում է համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու հարցը»: Նրա խոսքով՝ ամսի 14-ից հաշված երրորդ օրը ամսի 17-ն է, ոչ թե 16-ը: