Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սոչիում մեկնարկել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled3-6

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր բացեց Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նեղ կազմով նիստը։ Մասնակիցները ԱՊՀ երկրների առաջնորդներն են՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, Ղազախստանի  նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, ինչպես նաեւ Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Սպասվում է, որ նիստի մասնակիցները կողմ կքվեարկեն Մոլդովային ԵՏՄ–ում դիտորդի կարգավիճակ շնորհելուն։ «Ռիա Նովոստիի» փոխանցմամբ , Նիստի բացմանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել ԵՏՄ երկրներին ինտենսիվացնել ինտեգրացիոն գործընթացների զարգացումը. «Կարեւոր է հետագայում եւս զարգացնել ինտեգրացիոն գործընթացները։ Մեր կարծիքով, սերտ փոխգործակցության լավ հնարավորություններ կան այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ ատոմային եւ վերականգնվող էներգետիկան, շրջակա միջավայրը, առողջապահությունը, տիեզերքը, զբոսաշրջությունը, սպորտը։ Օգտակար կլիներ, եթե ավելի շատ ուշադրություն դարձնեինք սոցիալական եւ հումանիտար,կրթության ոլորտներում,  ինչպես նաեւ միջտարածաշրջանային եւ մերձսահմանային կապերի ուղղությամբ համագործակցությանը»,–նշել է Պուտինը։