Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լոլիկը չեն քաղում՝ արտահանման խնդիր կա (տեսանյութ)

Քաղաքականություն
lolik

Ֆերմեր Արմինե Գևորգյանի աճեցրած 5 տոննա լոլիկը մնացել է թփի վրա:  Նախատեսել էին արտահանել, բայց  Ռուսաստանն արդեն մեկ շաբաթ է հրաժարվել է ներմուծել հայկական լոլիկը: «Ունեմ կես հեկտար ջերմոց, բայց արտահանման ընթացքում խնդիրներ են առաջացել: Մեզնից ուզում են պայմանագիր եւ այլ փաստաթղթեր: Արհեստական խոչընդոտներ ունենք, անցյալ տարի սենց բան չկար»,-ասում է Արմինե Գեւորգյանը:  «Թղթաբանությունը  շատ բարդ է, առնվազն պետք է իրավաբան լինես, որ կարողանաս հասկանալ»,-նշում է Արմեն Սիմոնյանը: «Ռոսսելխոզնադզորը» մեկ ու կես ամիս առաջ բացահայտել է, որ հայկական խոշոր ջերմոցային տնտեսությունները հայկական լոլիկի անվան ներքո ռուսական շուկա են արտահանել թուրքական լոլիկ: Ֆերմերները մեղադրում են խոշոր ջերմոցատերերին, հենց նրանց սխալի պատճառով է խնդիրն առաջացել:  «Հայկական լոլիկի անվան  տակ արտահանվել է թուրքական լոլիկ: Մեծ ջերմոցատերերն են դա արել, հիմա չգիտեմ դա Սպայկան է, Մավասն է, բայց  դեպքը եղել է»,-հավելեց  Արմինե Գեւորգյանը: Իսկ օրերս էլ  «Ռոսսելխոզնադզորը» Հայաստանից արտահանված լոլիկում հայտնաբերեց   հատուկ տեսակի ցեց եւ նորից  արգելեց հայկական արտադրանքի մուտքը ռուսական շուկա: Այս պահին հայկական շուկայում 1կգ լոլիկի մեծածախ գինը 200 դրամ է, մինչդեռ ինքնարժեքը 400-600 դրամ է։  «Մենք սկսել ենք ինքարժեքից  ցածր վաճառել, մեր շուկան լճացել է: Մանր ու միջին բիզնեսը գնում է կործանման»,-ահազանգում են ֆերմերները: Նրանք դժգոհ են գյուղատնտեսության նախարարության աշխատանքից:  «Մեր կողքին ոչ մեկը  չկա կանգնած: Նոր կառավարությունը պետք է իմանա մեր ցավոտ մասը, հակառակ դեպքում պետք է իրերս  հավաքեմ գնամ Ռուսաստան»: Ֆերմերները   դիմելու են  վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ  պահանջելու խնդրի հրատապ լուծում: