Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մայիսի 15-ից 17-ը չեղարկվում են Երևան-Գյումրի և Գյումրի-Երևան գնացքները. ՀԿԵ

Տնտեսություն
gnacq

Երկաթուղու Բայանդուր-Աղին հատվածում կատարվող կապիտալ վերանորոգման աշխատանքների պատճառով՝ մայիսի 15,16 և 17-ին չեղարկվում են ժամը 14:25-ին մեկնող №686 Երևան-Գյումրի և 11:45-ին մեկնող №687 Գյումրի-Երևան գնացքները: 

Ժամը 7:55, 8:25, 18:15 և 18:25-ին մեկնող Երևան-Գյումրի-Երևան այլ էլեկտրագնացքների չվացուցակները մնում են անփոփոխ: 

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայցում է ուղևորների ներողամտությունը: