Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ազատ Հովհաննիսյանը տանուլ տվեց իր առաջին չեմպիոնական մարտը

Սպորտ
a1boks-1-1

Հայաստանը ներկայացնող պրոֆեսիքնալ բռնցքամարտիկ Ազատ Հովհաննիսյանն անցած  գիշեր Նյու Յորքում անցկացրել է իր առաջին չեմպիոնական մենամարտը: Մեր հայրենակիցը WBC վարկածով գերթեթեւագույն քաշային կարգի աշխարհի չեմպիոնի գոտու համար մրցեց մեքսիկացի Ռեյ Վարգասի հետ: Ազատ Հովհաննիսյանը չնայած բոլոր 12 ռաունդներում համառ դիմադրություն ցույց տվեց փորձառու հակառակորդին, սակայն ի վերջո պարտվեց միավորներով՝ 112-118, 111-118, 110-118: Այդպիսով, Ռեյ Վարգասը տարավ 32-րդ անընդմեջ հաղթանակը եւ պահպանեց չեմպիոնի տիտղոսը, իսկ ահա Ազատ Հովհաննիսյանը կրեց իր առաջին պարտությունը վերջին ինը մրցամարտերում: