Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքացին ընկել է 4 մետրանոց դիտահորը

Պաշտոնական
e9c03687ce51d4063b78293c4ddbf59c

Մայիսի 13-ին, ժամը 09:19-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Բաղրամյան գյուղում՝ դպրոցի մոտակայքում, քաղաքացին ընկել է 4 մետրանոց դիտահորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ռ. Վ.-ն (ծնված 1939 թ.) ընկել է Մաշտոցի փողոցի թիվ 45 տան բակում գտնվող դիտահորը: Փրկարարները Ռ. Վ.-ին դուրս են բերել դիտահորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: ***