Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀԿ նիստից հետո (տեսանյութ)

Քաղաքականություն
3494bb1fe334efdfa770efc726873efa

«Ձեր հարցը գլխավոր մարզչին տվեք» Ռուբեն Հայրապետյանը Յուրա Մովսիսյանին հավաքական հրավիրելու մասին Քիչ առաջ ավարտվեց Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի նիստը: ՀՀԿ գրասենյակում էր հանրապետականի գրեթե ողջ քաղաքական վերնախավը, չնայած կուսակցության անդամների այն հայտարարություններին, որ մթնոլորտը լավ է, լարվածություն էր նկատվում: Նիստի ավարտին գրասենյակի դուռն առաջինը բացվեց կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովի առաջ, որն էլ լուռ հեռացավ՝ չխոսելով լրագրողների հետ: Նիստին մասնակցում էր նաև Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսնադր Սարգյանը, որից էլ հետաքրքրվեցինք՝ ունի՞ դիրքորոշում Փաշինյանի ձևավորվող կառավարության մասին, Սարգսյանը շատ կարճ պատասխան տվեց՝ չէ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն էլ էր մասնակցում նիստին: Նրանից հետաքրքրվեցինք, ի՞նչ է փոխվել, որ Յուրա Մովսիսյանը հրավիրվել է ազգային հավաքական. «Դուք իմ պաշտոնը գիտե՞ք, որ նման հարց եք տալիս, ես ֆեդերացիայի նախագահ եմ, ձեր հարցը հավաքականի գլխավոր մարզչին տվեք»,- մեր հարցին պատասխանեց Ռուբեն Հայրապետյանը: Հանրապետական պատգամավոր Մարգարիտ Եսայանից էլ լրագրողները փորձեցին ճշտել՝ ի՞նչպես են հանրապետականները վերաբերվում Փաշինյանի նոր ձևավորվող կառավարությանը. «Մենք մեր բոլոր ջանքերը ներդնելու ենք, որ այս կառավարությունը հաջողի, որովհետև սա լինելու է մեր ժողովրդի հաջողությունը»,-ասաց պատգամավորը: Այն հարցին, թե հանրապետականների հայտարարությունները, որոնց համաձայն չեն խոչընդոտելու կառավարության աշխատանքին վերաբերու՞մ է նաև Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագրին Եսայանը հստակ պատասխանեց. «Այո, իհարկե, և բոլոր այն օրենքներն ու նախագծերը, որոնք կգնահատենք որպես ժողովրդահաճո, ապա միանշանակ կողմ կլինենք: