Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչու է «Շիրակը» մեղադրում ՀՖՖ-ին, իսկ վերջինս շտապում պատժել ակումբին

Սպորտ
sport-hff-shirak-11.05.

«Շիրակն» երեկ ՀՖՖ-ից ստացել էր գործին վերաբերվող բոլոր փաստաթղթերն՝ այդ թվում ձայնագրությունը եւ տեքստային հաղորդագրությունների լուսանկարները: Ի դեպ, նշենք, որ պարոն Սինոյանի հայտարարությունում նշված տեսագրությունը ընդհանրապես գոյություն չունի։ Մեր իրավաբանները, մանրամասն ուսումնասիրելով բոլոր ապացույցները եւ փաստաթղթերը, եւս մեկ անգամ համոզվեցին, որ ՀՖՖ որոշումը ապօրինի է: Երկուշաբթի «Շիրակը» կներկայացնի բոլոր փաստաթղթերը բողոքարկման կոմիտե։ Հուսով ենք, որ կոմիտեն կցուցաբերի ողջախոհություն եւ նիստը կանցկացնի բաց ֆորմատով՝ հրավիրելով նախ բոլոր կողմերին, ինչպես նաեւ լրագրողներին», - «Շիրակ» մարզական ակումբն քիչ առաջ նման լուր է տարածել իր ֆեյսբուքյան էջում։ Այն, բնականաբար, նվիրված է վերջերս մեծ աղմուկ հանած առաջնության «Բանանց» - «Շիրակ» խաղին: Չկրկնվելու համար հիշեցնենք միայն, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն «Շիրակից» 12 միավոր է հանել այն բանի համար, որ ակումբի աշխատակից Արարատ Հարությունյանը փորձել է  համաձայնության գալ «Բանանցի» ֆուտբոլիստի հետ եւ պայմանավորված խաղ կազմակերպել: Այդ գործի կապակցությամբ արդեն հայտարարությամբ հանդես են եկել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանը: «Շիրակ» ակումբի նախագահ Արման Սահակյանը, ավաղ, առայժմ լռում է, համենայնդեպս, պաշտոնապես չի խոսել այդ մասին: Այս միջադեպը, իրոք, մտահոգիչ է, առավել եւս, որ վերջին ժամանակներին անընդհատ սկանդալներ են ծագում հայկական ֆուտբոլի շուրջ: Հիշենք, թեկուզ, Հայաստան – Ալբանիա տխրահռչակ խաղը, որից հետո ՀՖՖ նախագահը պարզապես դավաճաններ էր փնտրում մեր հավաքականի կազմում: Կամ, առաջին խմբի «Լոռի» - «Էրեբունի» հանդիպումը, որի արդյունքը կասկածի տեղիք էր տվել, չնայած ավարտվել էր տանտերերի խոշոր հաղթանակով՝ 5:0: Ինչ վերաբերում է վերջին սկանդալին, ապա զարմանալին այն է, որ ՀՖՖ-ն փորձում է շատ արագ լուծել այդ հարցը եւ շտապ որոշում կայացրել, այն դեպքում, որ գործն անչափ վտանգավոր է մեր ֆուտբոլի համար, ուստի այն լուրջ մոտեցում  եւ երկարատեւ հետաքննություն է պահանջում: