Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Յուրա Մովսիսյանը հրավիրվել է հավաքական

Սպորտ
wnaLTSM3t2exmXSKcMPgxGvxaiH

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի մայիսի 29-ին եւ հունիսի 4-ին Ավստրիայում կանցկացնի ընկերական հանդիպումներ Մալթայի եւ Մոլդովայի հավաքականների հետ: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, մեր հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է արտերկրում հանդես եկող այն ֆուտբոլիստների անունները, որոնք ստացել են նախապատրաստական հավաքին մասնակցելու հրավեր: Ահա նրանք Հենրիխ Մխիթարյան, «Արսենալ» (Անգլիա)    Տիգրան Բարսեղյան, «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)             Գաել Անդոնյան, «Օլիմպիկ» Մարսել (Ֆրանսիա) Էդգար Մալաքյան, «Ժետիսու» (Ղազախստան)                         Գոռ Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)                         Մարկոս Պիզզելլի, «Ակտոբե» (Ղազախստան)                          Կամո Հովհաննիսյան, «Ժետիսու» (Ղազախստան)                         Վարազդատ Հարոյան, «Ուրալ» (Ռուսաստան)                    Սարգիս Ադամյան, «Յան Ռեգենսբուրգ», Գերմանիա    Արաս Օզբիլիս, «Շերիֆ» (Մոլդովա)    Գեւորգ Ղազարյան, «Մարիտիմու» (Պորտուգալիա) Արթուր Սարկիսով, «Ենիսեյ» (Ռուսաստան)                Յուրա Մովսիսյան, «Յուրգորդեն» (Շվեդիա) Անդրե Չալըշըր, «Գյոթեբորգ» (Շվեդիա)  Ժորդի Ժոաո Մոնրո Արարատ, «Բոյակա Չիկո» (Կոլումբիա)  Իվան Յագան, «Լյերս» (Բելգիա) Էդգար Բաբայան, «Հոբրո» (Դանիա) Դավիթ Յուրչենկո, «Տոսնո» (Ռուսաստան)  Խորեն Բայրամյան, «Ռոստով» (Ռուսաստան)   Նշենք, որ վերջին վեց խաղացողներն նորեկներ են, իսկ ահա Յուրա Մովսիսյանը երկարատեւ ընդմիջումից հետո կրկին հրավիրվել է հավաքական: Նախորդ նման ցանկից դուրս է մնացել Հովհաննես Համբարձումյանը, Գեղամ Կադիմյանն ու արգենտինահայ Նորբերտո Բրիասկոն: