Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ներդրվում է կալանավորներին սնունդ մատուցելու նոր ծրագիր

Պաշտոնական
1-1-2

Հայաստանի Հանրապետության կառավարության 2017-2022 թվականների ծրագրի շրջանակում  ՀՀ արդարադատության նախարարության առաջարկով ներառվել են համապատասխան միջոցառումներ՝ քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց կեցության պայմանները բարելավելու վերաբերյալ: Մասնավորապես ծրագրի շրջանակում նախատեսվում էր փորձարկել  քրեակատարողական ծառայության մի շարք գործառույթների, այդ թվում՝ սննդի ապահովման գործառույթը մասնավոր հատվածին պատվիրակելու (outsourcing) ծրագրերը: Նշված միջոցառման իրականացման նպատակով ՀՀ արդարադատության նախարարության կողմից մասնավոր ընկերությունների հետ իրականացվել են մասնագիտական քննարկումներ, ձեռք են բերվել պայմանավորվածություններ  քրեակատարողական հիմնարկներում իրականացնելու սննդի պատրաստման, առաքման և մատակարարման նոր արդյունավետ համակարգի ներդրման  փորձնական ծրագրեր: Առաջին փորձնական ծրագիրը «Մաստեր սերվիս» ՍՊ ընկերությունն իրականացրել է «Գորիս» ՔԿՀ-ում, որտեղ   շուրջ 1 շաբաթ (ապրիլի 15-ից ապրիլի 21-ը) 100 դատապարտյալների մատուցվել են Ընկերության կողմից նոր եղանակով պատրաստված ճաշատեսակներ: Մասնավորապես, Ընկերության կողմից արտադրական պայմաններում ճաշատեսակները պատրաստվելուց անմիջապես հետո հատուկ սարքավորումների միջոցով կատարվել է սննդամթերքի շոկային սառեցում մինչև -180C-ից -240C: Այնուհետև, ճաշատեսակները -180C-ից -240C աստիճան սառեցված վիճակում սառցարան մեքենայով տեղափոխվել են «Գորիս» քրեակատարողական հիմնարկ: Ճաշատեսակները պահեստավորվել են քրեակատարողական հիմնարկներում, հատուկ վառարանների միջոցով տաքացվել և տաք վիճակում մատակարարվել քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց: Մատակարար ընկերության կողմից ծրագիրը փորձարկելու, սառեցված սնունդը պահելու և տաքացնելու համար  ընկերության կողմից «Գորիս» քրեակատարողական հիմնարկի խոհանոցում ժամանակավոր տեղադրվել են սառցարաններ, սառնարաններ և կոնվեկցիոն վառարան: Ծրագրի իրականացման ընթացքում կալանավորված անձանց և դատապարտյալների, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկի ղեկավարության և աշխատակիցների կողմից ստացվել է դրական գնահատական սննդի որակի, ինչպես նաև սննդի մատակարարման նշված եղանակի վերաբերյալ: Արդարադատության նախարարությունը շարունակում է ջանքեր գործադրել քրեակատարողական հիմնարկներում սննդի որակը բարելավելու ուղղությամբ:   ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն