Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զլատան Իբրահիմովիչը, այնուամենայնիվ, կմասնացկի ֆուտբոլի աշխարհի առաջնությանը (տեսանյութ)

Սպորտ
a1ibrahimovic

Աշխարհահռչակ ֆուտբոլիստ Զլատան Իբրահիմովիչը, այնուամենայնիվ, կմասնացկի ֆուտբոլի 2018 թվականի աշխարհի առաջնությանը:   Ինչպես հայտնում է Thedrum.com կայքը, շվեդ հարձակվողը հունիսի 14-ից մինչեւ հուլիսի 15-ը Ռուսաստանում անցկացվող առաջնության ժամանակ կլինի Visa ընկերության դեսպանը:   «Զլատանը խաղերը բավական հետաքրքիր է դարձնում: Նա շատ երկրպագուներ ունի աշխարհում, եւ շատերը ցանկանում են, որ նա նույնպես ներկա լինի աշխարհի առաջնությանը», - ասել է Visa ընկերության մարկետինգի ղեկավար Քրիս Կերտինը:   36-ամյա ֆուտբոլիստը նախկինում հայտարարել էր, որ պատրաստվում է մասնակցել աշխարհի առաջնությանը, սակայն չէր նշել, թե ինչ կարգավիճակով: Այսօր արդեն պարզ է, որ նա չի խաղա Շվեդիայի հավաքականում, որը նույնպես մասնակցում է 2018թ աշխարհի առաջնությանը: