Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աշխարհի չեմպիոն մարզիչը վկայություն կտա իր նախկին ղեկավարի դեմ

Սպորտ
sport-ispania-kasharq

Իսպանիայում սկսվել է ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Անխել Մարի Վիլյարի կաշառակերության հետ կապված գործի դատավարությունը: Ինչպես նշում է ֆրանսիական Le Figaro թերթը, այդ գործում պետք է վկայություն տան նաեւ Իսպանիայի հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչ Խուլեն Պոտեգենին եւ նախկին մարզիչ Վիսենտե դել Բոսկեն, ում գլխավորությամբ իսպանացիները նվաճել են աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոնի կոչումները: Մասնագետների առաջին լսումը կայանալու է մայիսի 25-ին: Անխել Մարի Վիլյարը, որը 29 տարի շարունակ գլխավորել էր Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան, 2017 թվականի հուլիսի 18-ին ձերբակալվել էր ֆինանսական մեքենայությունների համար: Ինչպես հայտնում են իսպանական լրատվամիջոցները, նա լինելով ՖԻՖԱ-ի փոխնախագահ, երկար ժամանակ զբաղվել է ֆուտբոլի զարգացման ծրագրերով, որոնց ընթացքում չարաշահել է իր լիազորությունները եւ իրենով արել մեծ գումարներ: