Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավտոարշավորդ  Մաթեւոս Իսահակյանը վթարի է ենթարկվել (տեսանյութ)

Սպորտ
sport-vtar

Համացանցում հայտնվել է հայազգի ավտոարշավորդ Մաթեւոս Իսահակյանի վթարի ենթարկման պահը, որը տեղի էր ունեցել Բելգիայում կայացած «6 ժամ Ստա-Ֆրանկորշամ» մրցավազքում: Մեր հայրենակիցը մեկնարկներից մեկի ժամանակ կորցրել է ավտոմեքենայի կառավարումը եւ դուրս եկել մրցուղուց: Արդյունքում, ավտոմեքենան դուրս է եկել շարքից: Մաթեւոս Իսահակյանը զերծ է մնացել վնասվածքներից: Սակայն մեր հայրենակիցը իր թիմակիցների՝ Եգոր Օրուջեւի ու Ստեֆան Սարազանի հետ դուրս է մնացել մեդալի համար պայքարից: «Մենք չնայած վատ մեկնարկեցին մրցավազը եւ վերջին տեղում էինք սկզբում, սակայն հետո բարելավեցինք արդյունքները, մոտեցանք առաջատար եռյակին եւ կարող էին պայքարել մրցանակների համար: Ցավոք, ես վթարի ենթարկվեցի: Մենք պետք է պարզենք, թե ինչի հետեւանքով տեղի ունեցավ այդ միջադեպը», - ասել է Մաթեւոս Իսահակյանը: