Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ալեքսիս Օհանյան. Հայկական թավշյա հեղափոխությունը ֆանտաստիկ էր (տեսանյութ)

5095792g00f

Հայտնի ամերիկահայ գործարար, սոցիալական լրատվական Reddit կայքի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը ֆանտաստիկ է անվանել Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը, որի արդյունքում իշխանափոխություն տեղի ունեցավ: Այդ մասին Օհանյանը խոսել է The Late Show with Stephen Colbert շոուի շրջանակում: Պատասխանելով շոուն վարող Սթիվեն Քոլբերի հարցերին իր անձնական կայնքի, կրիպտոարժույթի և այլնի մասին՝ Օհանյանն անդրադարձել է հայաստանյան իրադարձություններին: «Ես հայ եմ, և Հայաստանում տեղի է ունեցել մեծ, իրապես անարյուն հեղափոխություն, որն ուղղակի ֆանտաստաիկ էր»,-ասել է նա: Ավելի ուշ Օհանյանն իր Instagram-ում նշել է Քոլբերի շոուն և գրել. «Երբ ցանկանաք խոսել կրիպտոարժույթի կամ Հայաստանի մասին, տեղեկացրեք»: