Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեկ շաբաթում հաշվարկվել է 41.124.800 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս

Պաշտոնական
29680801_10209143838791994_1863267297_o

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ս.թ. մայիսի 2-ից 5-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, հաշվետվությունների ընդունման, ինչպես նաև տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթների քննության արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել է 15 իրավախախտում, 2-ի վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել 200.000 ՀՀ դրամի վարչական տուգանք: Վերոնշյալ ժամանակահատվածում բնապահպանական իրավախախտման հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է՝ 41.124.800 ՀՀ դրամ:   Մասնավորապես`  Բուսական աշխարհի պահպանության ոլորտ  Արձանագրվել է իրավախախտման 13 դեպք:   Քննված վարչական վարույթներով հաշվարկվել է 41.098.500 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝  100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, որից՝ Լոռի՝ ապօրինի ծառահատման 2 դեպքով (տարբեր տեսակի 238 ծառ) հաշվարկվել է 18.622.500 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս («Թումանյան» անտառտնտեսություն)։  Ապօրինի ծառահատման 3 դեպքով (տարբեր տեսակի 119 ծառ) հաշվարկվել է 11.520.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս («Ստեփանավան» անտառտնտեսություն)։ Ապօրինի ծառահատման 3 դեպքով (տարբեր տեսակի 111 ծառ) հաշվարկվել է 7.686.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս («Դսեղ» անտառտնտեսություն)։      Փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (0,5 խմ)  նշանակել է  100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։   Տավուշ՝ ապօրինի ծառահատման 4 դեպքով (տարբեր տեսակի 18 ծառ) հաշվարկվել է 3.270.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս և հաղորդում է ներկայացվել իրավապահ մարմիններին։ Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ  Արձանագրվել է իրավախախտման 1 դեպք:      Գեղարքունիք՝ ձկան ապօրինի որսի 1 դեպք (առգրավվել է սիգ տեսակի 100 հատ՝ 19 կգ ձուկ, հանձնվել`  «Գավառի մանկատուն»  ՊՈԱԿ)։ Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ Արձանագրվել է իրավախախտման 1 դեպք։   Շիրակ՝ առանց սահմանային թույլատրելի արտանետումների (ՍԹԱ) թույլտվության աշխատելու 1 դեպքով հաշվարկվել է 26.300 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս և նշանակվել՝ 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։