Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի հավաքականի թեկնածուն դարձել է Ռուսաստանի գավաթակիր (տեսանյութ)

Սպորտ
gg

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի թեկնածու, դարպասապահ Դավիթ Յուրչենկոն, նվաճել է իր առաջին մրցանակը: Վոլգոգրադում այսօր կայացած Ռուսաստանի գավաթի եզրափակիչ խաղում նրա թիմը՝ «Տոսնոն», 2:1 հաշվով հաղթել է Կուրսկի «Ավանգարդին» եւ առաջին անգամ տիրել պատվավոր մրցանակին: Հայկական արմատներ ունեցող դարպասապահը մասնակցել է ամբողջ խաղին: Սակայն, ինչպես տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները, Լենինգրադյան մարզը ներկայացնող ակումբը չի մասնակցի Եվրոպայի լիգայի գալիք մրցաշարում, քանի որ ֆինանսական խնդիրների պատճառով հայտ չի ներկայացրել եվրոգավաթներում խաղալու համար: