Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՆԱՏՕ-ն ակնկալում է Հայաստանի հետ շարունակել ամուր գործընկերությունը

Քաղաքականություն
AMN

Ամերիկայի ձայն ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը: Ապատուրայի շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է. «Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին Սահմանադրության համաձայն Հայաստանի նոր վարչապետ ընտրվելու կապակցությամբ: ՆԱՏՕ-ն ակնկալում է շարունակել Հայաստանի հետ ամուր գործընկերությունը, այդ թվում՝ քաղաքական երկխոսությունն ու գործնական համագործակցությունը»: