Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գանձասար-Կապանը» դուրս մնաց չեմպիոնական պայքարից

Սպորտ
a1futbol-champion

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 28-րդ տուրի վերջին խաղում Գյումրիի «Շիրակը» սեփական դաշտում ընդունեց Կապանի «Գանձասար-Կապանին»: Երկու թիմերն էլ ամբողջ խաղի ընթացքում չկարողացան գրավել դարպասները եւ հանդիպումն այդպես էլ ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով: Այդպիսով, «Շիրակը» վաստակեց 49 միավոր եւ դեռեւս երեքով առաջ է երկրորդ տեղում գտնվող «Ալաշկերտից»: «Գանձասար-Կապանը» չկարողացավ կրճատել միավորների տարբերությունը (7) եւ վերջնականապես դուրս մնաց չեմպիոնական պայքարից: Հաջորդ՝ 29-րդ տուրը, տեղի կունենա մայիսի 12-13-ին: «Շիրակն» ու «Ալաշկերտը» կհանդիպեն առաջնության երկու հետնապահների՝ համապատասխանաբար «Արարատի» եւ «Փյունիկի» հետ: Երրորդ տեղի համար պայքարող «Գանձասար-Կապանն» ու «Բանանցը» կմրցեն իրար հետ: